Tert.am-ը գրում է.

Թուրքիան երկար տարիներ օգտագործել է Միացյալ Նահանգներին։ Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Թուրքիայում բանտարկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին։

Ըստ Թրամփի՝ նա մեծ հայրենասեր է, որը պատանդ է պահվում Թուրքիայի իշխանությունների կողմից։ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ իրենք չեն պատրաստվում «վճարել» Թուրքիային Բրանսոնի ազատ արձակման համար։

«Մենք ոչինչ չենք վճարի նրա ազատ արձակման համար»,- գրել է Թրամփը՝ միևնույն ժամանակ ազդարարելով, որ ԱՄՆ-ն կկրճատի Թուրքիայի հետ կապված ծախսերը։ 


Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: Կինն ավելի ուշ ազատ է արձակվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել