Քննադատները հայտնել են, թե որն է բոլոր ժամանակների ամենառոմանտիկ կատակերգությունը։ 25 կինոնկարից բաղկացած վարկանիշային աղյուսակը կազմել է Vanity Fair պարբերականը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նորա Էֆրոնի «Երբ Հարին հանդիպեց Սարային» ֆիլմը՝ տղամարդ-կին հարաբերությունների մասին (գլխավոր դերերում՝ Մեգ Ռայան և Բիլի Քրիսթալ)։ Ֆիլմի հերոսները փորձում են հավատալ, որ կարող են պարզապես ընկերներ լինել։

Երկրորդ հորիզոնականում կրկին Նորա Էֆորի «Ձեզ նամակ» ֆիլմն է։ Գլխավոր դերերում Մեգ Ռայանը և Թոմ Հենքսն են։ Երրորդ տեղում Էմի Հեքերլինգի «Անխելքը» ֆիլմն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել