Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկությունից հետո ռուսական շուկաներում խուճապ է սկսվել. գրում է Газета.ру-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել` Սկրիպալների գործի հետ կապված:

 ՌԴ-ում դոլարի փոխարժեքը հասել է 67,09 ռուբլու: Այդ մասին են վկայում Մոսկովյան բորսայի տվյալները: Նման ցուցանիշ 2016-ի օգոստոսի 3-ից հետո առաջին անգամ է գրանցվել:

 «Որքան ծանր կլինի ռուսական տնտեսության համար ամերիկյան պատժամիջոցների նոր ալիքը՝ ոչ ոք չգիտի: Պաշտոնատար անձանց և գործարար հատվածի դիրքորոշումները կտրուկ տարբեր են: ՌԴ ԱԳՆ-ի  պաշտոնական դիրքորոշումը սպասելի էր. սպասեք պատասխան քայլերի:

 Սակայն ռուսաստանցիները հանգստություն չեն պահպանում: Միջին խավը մտածում է` արդյո՞ք այժմ հարկավոր է արժույթ գնել»,-գրում է թերթը:

Ըստ վերլուծաբան Իգոր Կովալևի` եթե ապագա ամիսներին պատժամիջոցների հռետորաբանությունը չմեղմանա, դոլարը կարող է հասնել 70 ռուբլի ցուցանիշի:

«Ռուբլին պատժամիջոցային թակարդում է  հայտնվել»,-կարծում է նա:

 Ֆինանսական խորհրդատու Ժաննա Կուլակովան կարծում է, որ Կոնգրեսը դեռ չի ընդունել օրենքի նախագիծը, և փաստաթուղթը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել, կամ ընդհանրապես չընդունվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել