«Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի: ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է. «Մի­ակ բանը, որ երևի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ պաշտպանության նախա­րարը խոսել է է´լ դեսպանի, է´լ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետևություններն արվել են»: 

Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության դեմ: Կոլերովն այս կապակցությամբ նշել է. «Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է:

Բոլոր անհրաժեշտ հետևություններն արված են: Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել