«Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են կանգ­նել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցա­ռումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 ան­դամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլի­նի ավելի քան 600 լրագրող: Նախատես­ված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր, մինչդեռ մեր հյուրանոցներում այդքան նախագահական համարներ չկան, հետևաբար՝ խնդիր է, թե ինչպես են տեղավորելու բարձրաստիճան հյուրե­րին: 

Նախագահների հետ, բնականաբար, մեծաքանակ պատվիրակություններ կժամանեն՝ նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, թիկնապահներ: «Սա շատ կարևոր միջոցառում է, պետք է լրջորեն նախապատրաստվել, Հայաստանում երբևէ այդքան նախագահ չի հյուրըն­կալվել, ամենաշատը 5 նախագահ է եկել, ընդամենը մի Պուտին է գալիս, ամբողջ Երևանը կաթվածահար է լինում, ինչպես պետք է լինի հոկտեմբերին, դժվար է պատ­կերացնել:

Սա շատ կարևոր միջոցառում է»,- ասաց մեր աղբյուրը: 

Գագաթնաժողո­վի հետ կապված մյուս խնդիրն էլ այն է, որ դրա պատրաստությունները սկսել են նա­խորդ իշխանությունները, և հյուրերի հետ պայմանավորվածություններ կան, որ ձեռք են բերել նախկին պաշտոնյաները, ու հիմա հարց է՝ կմասնակցեն նրանք, թե ոչ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել