Ամերիկյան Wall Street Journal պարբերականի կարծիքով՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Ռուսաստանը փորձում է փոխել միջազգային հեղինակությունը քաղաքական լարվածության պայմաններում։

«Այս աշխարհի առաջնությունը կոտրեց Ռուսաստանի մասին կարծրատիպերը օտարերկրացի զբոսաշրջիկների համար, որոնք տեսան բարձրորակ ենթակառուցվածք, անսխալ ծրագրում և բարեկամ մարդիկ»,-նշում է WSJ-ն։

Պարբերականի տվյալներով՝ առաջնությանը նախապատրաստվելիս ՌԴ-ն 12 մլրդ դոլար է ծախսել, մեծ մասը՝ մարզադաշտերի, ճանապարհների և օդանավակայանների վերանորոգման վրա։

Ընդունող կողմի ընկերասիրությունը թույլ է տվել քաղաքների փողոցներում, որտեղ տեղի է ունենում ԱԱ-ն, հոյակապ մթնոլորտ ստեղծել։ Զբոսաշրջիկները տոնական մթնոլորտում էին, իսկ հարցեր կամ խնդիրներ ունեցողները միանգամից օգնություն էին ստանում տեղի բնակիչներից։

Լրագրողների խոսքով՝ աշխարհի առաջնության արդյունքում ՌԴ են այցելել նույնիսկ Մոսկվայի նկատմամբ բացասական տրամադրված երկրների ներկայացուցիչները, օրինակ՝ Շվեդիայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել