Armtimes.com-ը գրում է.

Երեւանի Նար-Դոս փողոցի շենքներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ նախարարությունը, հուլիսի 3-ին՝ ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:

ԱԻՆ-ը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել