Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում՝ Բոստոնում, բնակվող Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ նոր իշխանություններն իրավացի են՝ սփյուռքի մասնագիտական ռեսուրսը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի զարգացման համար, ինքն էլ պատրաստ է և ներկայումս էլ կիսում է իր մասնագիտական փորձառությունը Հայաստանի հետ:

Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իշխանությունների հայտարարություններին, թե բացի ֆինանսականից, սփյուռքում կա հսկայական ներուժ՝ Հայաստանը զարգացնելու համար, նկատեց՝ կոչեր հնչեցնելը քիչ է, առաջարկ ներկայացնելուց զատ պետք է ՀՀ իշխանությունները ներկայացնեն՝ ինչպես են պատրաստվում լուծել տեխնիկական խնդիրները, որոնք առաջանալու են մասնագիտական ռեսուրսի՝ Հայաստան տեղափոխման ժամանակ:

«Առաջին, գուցե ամենափոքր խնդիրը լեզուն է, որը ինչ-որ ձևով հնարավոր է լուծել, սակայն այդքան էլ հեշտ չէ:

Հետո գալիս են խնդիրներ, որոնք կապված են զուտ մասնագետների պահանջարկի հետ: Ես չգիտեմ, թե արդյոք սփյուռքի նախարարությունում գոյություն ունեն տվյալներ սփյուռքում եղած մասնագետների վերաբերյալ»,- ասաց նա:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ սփյուռքի նախարարությունը հստակ պետք է գնահատի կարիքները,առանձնացնի,թե ինչ մասնագետների պահանջարկ կա, ինչպես պետք է ներգրավվել նրանց Հայաստանի զարգացման գործընթացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել