Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի հիմնադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, ով այժմ գտնվում է Հայաստանում, իր ինստագրամյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշնյանի հետ հանդիպումից։

«Հրավիրված էի պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որի ընթացքում կիսվեցի @initialized-ի հետ կապված իմ տեսլականով՝ այն աշխատանքը, որն անում են սթրաթափերով զբաղվող ընկերությունները ողջ աշխարհում և այն, ինչ պահանջվում է Հայաստանից՝ իր ազգի խելքն ու ինտելեկտուալ կարողությունները հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար։

Նրան հայտնեցի՝ երբեք ավելի հպարտ չեմ եղել, որ հայ եմ։ Պատճառը #ԹավշյաՀեղափոխությունն ու նրա վարչակազմի՝ կոռպուցիայի դեմ պայքարն ու նորարարության և ձեռնարկատիրության խթանումն է, ինչպես նաև աշխարհասփյուռ հայերի համախմբումը։
Դուք ունեք իմ աջակցությունը․ AM»։



