Համակրեք նրան, թե ոչ, մի բան հստակ է․ Քիմ Քարդաշյանին հաջողվել է դառնալ այնչափ հայտնի մոդել, որ շատերը նրան համարում եմ գեղեցկության և նորաձևության իդեալ։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա, ուստի ոմանք սիրում են Քիմին, ոմանք էլ՝ ատում։

Քիմ Քարդաշյանը հայտնի է իր տարբերվող հանդերձանքներով, որոնցով հաճախ ներկայանում է հանրությանը։ Լոնդոնաբնակ լիբանանցի մոդել Իզիդին Ագաթան էլ որոշել է կրկնօրինակել հայազգի մոդելին՝ կրելով այն նույն զգեստները, ինչ Քիմը։

Ահա Ագաթայի ոչ այնքան գայթակղիչ լուսանկարները․

Ագաթայի զգացողությունները տարբեր են։ Մի զգեստը կրելիս նա ասում․ «Երբեք չէի պատկերացնի, որ նման բան կասեմ, բայց այնքան համար եմ զգում ինձ այս հագուստով», մինչդեռ մյուսը կրելու ժամանակ բողոքում․ «Սա չափազանց կիպ է, կարծես սպորտային համազգեստ լինի»։

Ագաթան հաճախ բողոքում է նաև ուշադրության կենտրոնում լինելու համար․ չէ՞ որ այդպիսի հանդերձանքով կին ամեն օր չէ, որ փողոցում կտեսնենք․ «Բոլորի ուշադրությունն ինձ վրա է։ Չգիտեմ, դուրս չի գալիս այս վիճակը, բոլորն ինձ են նայում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել