Panorama.am-ը գրում է.

«2001թ․-ին, երբ Ադրբեջանը միանում էր Եվրոպայի խորհրդին, մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը փոփոխություն կբերի մեր երկրին ու այն կորդեգրի ԵԽ արժեքները։ Սակայն 15 տարի անց մենք տեսնում ենք, որ տեղի է ունեցել հակառակը՝ Ադրբեջանի ռեժիմը հաջողությամբ արտահանել է կոռուպցիան, փողերի լվացումը Եվրոպայի խորհուրդ»,-այսօր Եվրոպայի խորհրդում կազմակերպված միջոցառմանն  ասաց 2006-ից 2012թթ․-ներին  Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամմադովը։

Ընդդիրմադիր դարձած Մամմադովը, ով այժմ ապրում է Բրյուսելում, ասաց, որ Բրյուսելում իրեն հարցաքննել են իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով ։ Նախկին դեսպանը նշեց, որ Իտալիայի ներկայիս կառավարությունը կասկածում է, որ Վոլոնտեի միջոցով Ադրբեջանի կառավարությունը կարող է կաշառած լինել նաև Իտալիայի կառավարության ներկայացուցիչներին՝ նաև Տրանս-Ադրիատիկ գազատարի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել