23 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տունն իսկապես շատ փոքր է թվում, բայց պարզվում է՝ հնարավոր է այն այնպես կահավորել, որ ամենևին էլ փոքր չլինի։ Համենայն դեպս, դա են ապացուցում Միացյալ Թագավորությունում գտնվող այս տնակները, որոնք արժեն մոտավորապես 80․000 ԱՄՆ դոլար։

Տանն առկա է թե՛ հեռուստացույց, թե՛ լվացքի մեքենա և չորանոց, սառնարան, ինչպես նաև հատակի մեջ և այլ հատվածներում ներկառուցված պահարաններ։

Ննջասենյակը գտնվում է երկրորդ հարկում։ Չնայած թվում է, թե այն պետք է շատ փոքր լինի, այնտեղ հեշտությամբ տեղավորվում է երկտեղանի մեծ մահճակալ, որից հետո կողքերում դեռ մի բան էլ ազատ տեղեր են մնում։

Տնակը շարժական է, ուստի դրանով կարող եք ճամփորդել ուր որ ցանկանաք՝ վստահ լինելով, որ ունեք հարմարավետ և շքեղ կացարան։ Հիշեցնենք, որ տունն արժե 60․000 ֆունտ ստերլինգ կամ, որ նույնն է, մոտավորապես 80․000 ԱՄՆ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել