««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հե­տո զանգահարել է ԵԿՄ տա­րածքային կառույցների ղեկա­վարներին և հարցրել՝ դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժա­մերին կալանավորվել՝ մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն: ԵԿՄ տարածքա­յին կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննար­կելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտ­րելու համար: Ըստ որոշ տեղե­կությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել