«Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»:
Գագիկ Ծառուկյան
Ոնց ասվում ա, ֆինիտա լա կոմեդիա: Ներկայացումն ավարտված է, դիմակները դեմ են նետված, հիմա էլ արդեն դուտաֆորիկ զարդարանքներն են հանում բեմից․․․
Հետաքրքիր ա, հիմա սա Ծառուկյանի անձնակա՞ն կարծիքն ա, թե՞ ի վերջո ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարությունն է․․․ Նաիրա Զոհրաբյանից է պետք ճշտել, ինքն ա ԲՀԿ-ում անձնական կարծիքները զտում պաշտոնական դիրքորոշումից․․․
Էն խեղճ Օսկանյանին էլ քաշին էլի, մարդը արդեն նենց էր խորացել ընդդիմադիրի ամպլուայի մեջ, որ հիմա կարող ա ընկճախտ ունենա:Ճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/282937001843229
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել