«ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ժա­մանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը: 

Հիշեցնենք, որ Կարա­պետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կա­տարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկ ու կես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում: Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մա­տակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերա­կանգնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել