Microsoft ընկերությունը թարմացրել է իր սեփական Android համակարգը՝ դրանում գտնվելու վայրի վերահսկողության գործառույթ ավելացնելով։

Օգտատերերին հասանելի կլինի նաև ակտիվության հաշվետվությունը, որտեղ ցույց կտրվի, թե որ հավելվածներից են օգտվել և որքան ժամանակ։

Բացի այդ՝ Microsoft-ը նոր կայք է թողարկում՝ MSN Kids: Այստեղ հատուկ տարրական և միջին դպրոցի աշակերտների համար նորություններ են հրապարակվելու։

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք զգացել են նման կայք ունենալու պահանջարկը, որը երեխաներին կպատմի անվտանգ, հուսալի և ուրախ միջավայրում կյանքի մասին։ MSN Kids-ն արդեն համագործակցում է այնպիսի պարբերականների հետ, ինչպիսիք են Sports Illustrated for Kids, National Geographic և USA TODAY–ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել