Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան, ակտիվիստ, ֆեմինիստ, նորաձևության խորհրդանիշ, երկվորյակների մայր․․․ Այս ամենը բնութագրում էին ծնունդով լիբանանցի Ամալ Քլունիին, ով նաև հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի կինն է։

Related image

Ամալ Ալամուդին (այսպիսին էր նրա օրիորդական ազգանունը) ծնվել է 1978 թվականին։ Լիբանանում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով 2 տարեկան հասակում ընտանիքի հետ գաղթել է Անգլիա։ Սկզբից Ամալը սովորել է Օքսֆորդի համալսարանում, սակայն հետո իրավաբանական կրթություն ստացել Նյու Յորքի համալսարանում։ Նրան միշտ առավելապես հետաքրքրել են մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունը։

Ամալ Ալամուդին բազմաթիվ միջազգային ատյաններում զբաղվել է տարբեր հանրահայտ մարդկանց և գործերի պաշտպանությամբ։ Մասնավորապես նա եղել է «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Սանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և այլոց պաշտպանը։ 2015 թվականին էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ամալ Քլունին ներկայացնում էր Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում․ Փերինչեքը 2007 թվականին Շվեյցարիայում դատապարվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ 

2014 թվականին Ամալն ամուսնացավ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ՝ ձեռք բերելով Քլունի ազգանունը։

Image result for amal clooney wedding

«Երանի կարողանայի ասել՝ հպարտ եմ, որ այստեղ եմ, բայց չեմ կարող։ Ես ամաչում եմ ՄԱԿ-ին աջակցելու համար, այն մարմիններին, որոնք չեն կարողանում կանխել կամ գոնե դատապարտել ցեղասպանությունները միայն այն պատճառով, որ նրանք այդ ամենին չխառնվելու իրենց անձնական պատճառներն ունեն»,- մի անգամ հայտարարել է Ամալ Քլունին։

Image result for amal clooney with yazidis

Ողջ աշխարհում Ամալ Քլունին համարվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող լավագույն իրավաբաններից մեկը։ Նա ոչ միայն հզոր իրավաբան է, այլ նաև քաջ մարդ, ով բազմիցս վտանգել է իր իսկ կյանքը՝ իր պաշտպանյալներին իրավական օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում՝ Մալդիվների՝ ձերբակալված նախկին նախագահի, բազմաթիվ սիրիացիների և եզդիների պաշտպանության գործերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել