Չեչնիայի բնակչուհին հունիսի 1-ին կդառնա 129 տարեկան։ Նրան կարելի է անվանել աշխարհի ամենածեր կինը։ Սակայն կինն այնքան էլ ուրախ չէ իր երկարակեցության համար և ասում է, որ չի հիշում գոնե մեկ երջանիկ օր։ Երբ սկսվեց հեղափոխությունը, նա 27 տարեկան էր, երբ վերջացավ Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա 55 տարեկան էր, իսկ երբ փլուզվեց Խորհրդային միությունը, կինն արդեն 102 տարեկան էր։ Ինքն անգամ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է կարողացել այսքան երկար ապրել։

Նա ասում է, որ առողջ ապրելակերպ, սնունդ և նմանատիպ բաներ երբևէ չեն եղել իր կյանքում։ Ինքն ամբողջ ընթացքում աշխատել է, հող մշակել և ծանր կյանք է ունեցել։ Իսկ ահա այսքան երկար ապրելն իր համար անեծք է դարձել։ Հարազատներն ու երեխաները մահացել են, իսկ ինքը դեռ ապրում է։ Կինը նախընտրում է սննդակարգի մեջ չունենալ միս, ուտում է հիմնականում բանջարեղեն և կաթնամթերք, սակայն հատուկ դիետաների երբևէ չի հետևել։ Նա հիշում է պատերազմը, գերմանական տանկերը, որ անցնում էին իրենց տան մոտով։ Հիշում է ապրած վախը, դժվար օրերը։ Կինը ծնվել է 1889 թվականի հունիսի 1-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել