Մինչև վերջերս եղբայրներ Աշֆակ և Մուշատ Խաներն իրենց գյուղում վատ վերաբերմունքի էին արժանանում։ Տեղի բնակիչները նրանց անվանում էին «ուրվական տղաներ» յուրահատուկ արտաքինի պատճառով։ Նրանք ունեն սուր ատամներ, առաջ եկած ճակատ և քթի տարօրինակ կառուցվածք։ Իրավիճակը փոխվեց միայն այն ժամանակ, երբ գյուղ այցելեցին բարեգործական կազմակերպության բժիշկներ և բնակիչներին բացատրեցին, որ տղաներն ուղղակի ունեն գենետիկ խախտում, և սատանայական կամ դիվային ոչ մի բան չկա նրանց մեջ։ Բարեբախտաբար, գյուղացիները հասկացան, և հիմա տղաներն ավելի հանգիստ են ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել