Նրանց տալիս ենք մեր անսահման սերն ու նվիրումը, վերագրում հատկանիշեր, որ նրանք երբեք չեն ունեցել, որ չէին էլ կարող ունենալ, հպարտանում ենք նրանցով, կարծես թե արած գործերի ու դրանց որակի մեջ մենք էլ ներդրում ունենք (մինչդեռ մենք ամենասովորական սպառողն ենք նրանց պրոդուկտի, և նրանք անգամ չգիտեն էլ մեր գոյությա մասին)։

Այո, կուռքերը վայելում են այդ սերը՝ միշտ «բեմում-հարթակում», միշտ հավաքական մի մեծ սեր, որից, սակայն, ոչինչ կամ միայն աննշան փշուրներ են տանում իրենց տուն, իրենց անձնական կյանք ու տարածք, որտեղ գրեթե միշտ միայնակ են, և որքան ավելի տաղանդավոր ու մեծ, այնքան ավելի միայնակ (ինչպես իմ հարցին, թե почему я одинок, Siri-ն պատասխանեց՝ одиночество удел великих умов)։

Եվ առաջին իսկ պահից, երբ այդ կուռքն իր սեփական կյանքով ապրելու, անձնականի ու մեր գոյության մասին չիմանալու նշաններ է ցույց տալիս կամ ունենում է սայթաքումներ, անհաջողություններ, սեփական կյանքի սեփական պատկերացում (մերի հետ չհամընկնող), հարցերի ու խնդիրների մասին սեփական տեսակետ (մերի հետ չհամընկնող), սեփական տարածք, ուր մենք չկանք, մենք չենք ներում նրան հենց ՄԵՐ ՍԵՐԸ, որ ունեցել ենք նրա հանդեպ... Իսկ սիրուց ատելություն, գիտե՛ք, կես քայլ է...

Հիմա ասելիքս ի՞նչ ա։

Նիկոլին կուռք մի դարձրեք, Նիկոլի իկոնաներ մի նկարեք, էդ տղեն մեղք ա։

Այսօր արդեն «Նիկոլի դատաստան», «Նիկոլի գալուստ», «ՆիկոլՍ» արտահայտություններ եմ տեսնում, ևս մի «աստվածամարդ» մի ստեղծեք, Նիկոլն ինքն էլ դեմ կլինի։ Էդ տղուն հանգիստ թողեք ու ձեր սիրով հանդերձ շալակից իջեք, թողեք մնա նորմալ մարդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել