Ինքնաբուժությամբ զբաղվելը շատ հաճախ հանգեցնում է ողբերգական հետևանքների։ Ուտար-Պրադեշ նահանգի բնակչուհին հեքիմների խորհրդով օգտագործեց մեծաքանակ գոմաղբ։ 35-ամյա Դեվենդրիին խայթել էր օձը, ինչի պատճառով կնոջ ձեռքն այտուցվել էր։ Նրա ամուսինը մի քանի դեղ գտավ ու տվեց, իսկ հետո, սովորության համաձայն, ձեռքը կապեցին պարանով։

Սակայն երբ այդ ամենն արդյունք չտվեց, ամուսինները դիմեցին տեղի հեքիմներին, որոնք էլ որոշեցին բուժել նրան յուրահատուկ տարբերակով։ Նրանք թաղեցին կնոջը գոմաղբի մեջ, ապա նստեցին նրա մոտ և սկսեցին մանտրա կարդալ։ Ցավոք, բուժումը ոչ միայն արդյունք չտվեց, այլև մեկ ժամ անց կինը մահացավ։ Հետաքրքիր է, որ նրանց բոլորին զարմացրել էր կնոջ մահը, քանի որ, ինչպես իրենք վստահ էին, դա փորձված միջոց էր և միանշանակ պետք է օգներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել