«Այսօր Ազգային ժողովը քննարկելու է և քվեարկի Հայաստանի նոր կառավարման մոդելի պայմաններում թիվ մեկ պաշտոնյա դարձող վարչապե­տի թեկնածությունը, որի հա­մար առաջադրված է Սերժ Սարգսյանը: Այդ իրադարձու­թյանը փորձելու է խանգարել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, որը հայ­տարարել է ԱԺ շենքը շրջափակելու և քվեարկությանը խան­գարելու մտադրության մասին՝ հաշվարկով, որ կհաջողվի եր­կու անգամ թույլ չտալ պատգա­մավորներին կատարել քվեար­կությունը, և այդպիսով դրան պետք է հաջորդի ԱԺ լուծա­րումն ու արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացումը:

Դիտարկենք հնարավոր երկու տարբերակները՝ հաջորդակա­նության հավանական պրիզ­մաներով:

Տարբերակ առաջին` Նիկոլ Փաշինյանին և նրա հա­մակիրներին հաջողվում է շրջափակել ԱԺ տանող ճանա­պարհները և թույլ չտալ, որ պատգամավորները քվեարկեն:
Այս սցենարով գնանք մինչև վերջ և համարենք, որ երկու անգամ տապալվում է քվեար­կությունը, և պետք է հայտա­րարել խորհրդարանը լուծարե­լու մասին, որին հաջորդելու են արտահերթ ընտրությունները: Ինչպե՞ս և ովքե՞ր են կազմա­կերպելու ու անցկացնելու այդ ընտրությունները, սահմանելու խաղի կանոնները, զսպելու այն ընտրական դրսևորումները, որոնք կառուցվում են տեղական իշխանների կամ ֆեոդալ­ների տնտեսական հզորու­թյունների վրա:

Այսինքն` առաջանում է հար­ցերի մի ամբողջական շղթա` հասկանալու համար, թե ընտ­րությունները, ի վերջո, ինչպես պետք է կազմակերպվեն, ով պետք է կազմակերպի, եթե ինչ-որ կերպ հաջողվում է երկու ան­գամ խաթարել քվեարկությունը: Այս հարցերը պատասխան չունեն, այս հարցերի վերաբե­րյալ չկա հասարակության հետ մանրամասն զրույց, իսկ դա վատ է:
Տարբերակ երկրորդ` իշխա­նությունը քվեարկում է, Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ: Ի՞նչ է լինում հետո, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն իր շարժման հետ, ինչպե՞ս է վար­վում այս կամ այն շարունակու­թյան պարագայում Սերժ Սարգ­սյանը: Իհարկե, սա մեծապես կախված է նրանից, թե ինչ կա­նի Նիկոլ Փաշինյանը` կտանի՞ շարժումն արդեն ավելի հան­դարտ գործողությունների, ընդ­հանրապես կհեռանա՞ քաղա­քականությունից ու խորհրդա­րանից, թե՞ կսկսի աստիճանա­բար վերադառնալ խորհրդա­րան և այդ ամբիոնը ևս ծառա­յեցնել իր շարժմանը, այսպես ասած` փողոց-խորհրդարան միքսով, թե՞ կլինեն այլ, ծայրա­հեղ որոշումներ: Սա էլ, իհարկե, դեռ պարզ չէ, համենայնդեպս հրապարակավ, և դա էլ վատ է:
Երրորդ վատն այս ամենում այն է, որ իշխանությունն այս ըն­թացքում խոսել է միայն անբեկանելի տոնով` չեն կարող, չի հաջողվի, կանենք` ինչ պլանա­վորել ենք և այլն: Խոսքն այն մասին չէ, որ հրաժարվեն իրենց պլաններից, այլ այն մասին է. որ փորձեն խոսել հասարակության հետ, փորձեն քննարկել ինչ-որ հարցեր, ստեղծել կոմունիկացիա, ուժեղի կամ իշխանության դիրքը չշփոթեն ամբարտավա­նության հետ, որովհետև սեղա­նին պետության և ժողովրդի ճակատագիրն է, որը եթե հայտնվեց ռիսկի տակ, հետո դրա համար ընդդիմության վրա մեղադրանքը բարդելը, մեղմ ասած, չի փոխի ոչինչ և չի վե­րադարձնի հնարավոր տարա­տեսակ կորուստները, որ կարող են լինել թե´ ֆիզիկական, թե´ հո­գեբանական առումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել