«Թեև մի քանի շաբաթ է` Գագիկ Հարությունյանը հեռա­ցել է Սահմանադրական դատա­րանի նախագահի պաշտոնից, սա­կայն շարունակում է ապրել «կառավարական դաչայում», չնայած, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա Մոնումենտում` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնա­տուն ունի, և այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը: 

Ներկայումս «կա­ռավարական դաչայում» նրանից բացի ապրում են նաև Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչի մասին ասել է նախագահի գործերի կառավարիչ Վարուժ Գրիգորյանը: Հայտնել է նաև, որ վարչապետ Կարեն Կարա­պետյանը չի տեղափոխվել այնտեղ, պաշտպանու­թյան նախարար Վիգեն Սարգսյանը` ևս: Տիգրան Սարգսյանից հետո այնտեղ մինչ օրս վարչապետ չի ապրել, ինչպես որ Տիգրան Թորոսյանից հետո` ոչ մի ԱԺ նախագահ: Հովիկ Աբրահամյանը, ինչպես և Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահի պաշտոնում, իրենց տներից չտեղափոխվեցին:

Նույնն էլ անում է Արա Բաբլոյանը: 
Փոխարենը` Սեյրան Օհանյանը երկար տարիներ ապրել է կառավարա­կան առանձնատներից մեկում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել