«Դաշնակցությունում հերթա­կան կառավարության կազմավո­րումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնա­խավը ուզում է տարածքային կա­ռավարման նախարար Դավիթ Լոքյանին ուղարել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախա­րարի պաշտոնից չի կտրվում: Նախարարական պորտֆել է ուզում նաև նախկինում նախարար աշ­խատած ու այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վար­դանյանը: Նա էլ «Տաշիր» ընկերությունների խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջո­ցով փորձում է լոբբինգ անել մշակույթի նախարարի համար, սակայն սփյուռքահայ մեկ այլ մեծահա­րուստ բարերար էլ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է գոր­ծող նախարար Արմեն Ամիրյանի համար: Իշխանության ներսում էլ առանձնապես հակված չեն Աղվան Վարդանյանին նախարարական պորտֆել տալ, քանի որ դեռևս փակված չեն սոցապ նախարար Աղվան Վարդանյանի անվան հետ կապված ՎՊ բացահայտումները:

Վերահսկիչ պալատը բացահայտել էր հարյուր միլիոն դրամների հաս­նող գումարների անհետացում, չափահասության տարիքի հասնող որբանոցի սաների համար բնակա­րաններ գնելու համար նախատես­ված գումարներն անհետացել էին ու այդպես էլ չգտնվեցին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել