Փայտիկների վրա չիպսերը շատ համեղ են ստացվում։ Դուք միայն պատկերացրեք՝ բուրավետ կարտոֆիլ, խրթխրթան, աղի, համեմունքներով։ Շատ ախորժելի է։ Այսօր ձեզ կպատմենք հրաշք բաղադրատոմսի մասին։
Բաղադրիչներ՝
- փայտիկներ,
- պապրիկա,
- սխտոր, կարող եք վերցնել մանրացրած կամ մի քանի պճեղ կտրած դանակով,
- կարտոֆիլ,
- բուսական յուղ՝ տապակելու համար,
Պատրաստման ընթացքը
Կարտոֆիլը լավ լվացեք և կտրեք շատ բարակ շրջանակների։ Եթե չունեք հատուկ սարք դա անելու համար, ապա ուղղակի արեք դանակով։
Կարտոֆիլները շարեք փայտիների վրա։
Տապակեք բուսական յուղով լի մեծ և խորը թավայի կամ որևէ զանգվածի մեջ (որպեսզի փայտիկները և կարտոֆիլներն ամբողջովին լինեն մեջը)։
Իջեցրեք կարտոֆիլները յուղի մեջ և որևէ խոհանոցային իրի օգնությամբ շրջեք կարտոֆիլները, որպեսզի դրանք տապակվեն բոլոր կողմերից։
Անձեռոցիկի վրա լցրեք պապրիկայի, աղի և սխտորի շերտ՝ ով ինչ սիրում է։ Այնուհետև յուրաքանչյուր շամփուր պտտեք այդ շերտերի մեջ, որպեսզի այն համեմվի։
Վերջ։ Մեր չիպսերը պատրաստ են։ Մատուցեք այն կետչուպով և մայոնեզով։
Բարի ախորժակ։