ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:  

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 
 
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել