Այս կարկանդակի բաղադրատոմսը ես օգտագործում եմ անսպասելի եկած հյուրերին հյուրասիրելու համար։ Պատրաստեք այն և հաստատ չեք փոշմանի։
Բաղադրիչներ՝
- 150 գրամ ալյուր,
- 3 հավի ձու,
- 1 գրամ շաքար,
- 3 նարինջ,
- 3 ճաշի գդալ թթվասեր,
- 0,5 թեյի գդալ փխրեցուցիչ։
Պատրաստման եղանակը՝
Մաքրում ենք նարինջը և բաժանում մասերի։ Պատրաստում ենք խմորը․ հարում ենք ձուն և շաքարը։ Այնուհետև լցնում ենք թթվասերը և նորից հարում։ Ավելացնում ենք ալյուր+փխրեցուցիչ։ Ֆորմայի մեջ դնում ենք նարինջը, իսկ վրայից՝ խմորը։ Թխում ենք 10 րոպե 200 աստիճան ջերմության տակ։
Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել