Օրեր առաջ այս լուսանկարն արել է հայտնի լուսանկարիչ Էնի Լեյբովիցը, որը հատուկ Vanity Fair-ի համար էր․ այն տպագրվել է ամսագրի շապիկին։ Լուսանկարում պատկերված են 12 աստղեր, որոնց թվում են Թոմ Հենքսը, Նիկոլ Քիդմանը, Ռոբերտ դե Նիրոն, Օփրա Ուինֆրին և Ռիզ Ուիզերսփունը։ Ի՞նչը կարող է վատ լինել, եթե մի լուսանկարում հավաքվել են հոլիվուդյան այսքան հանրահայտ աստղեր։ Փաստորեն, դրանում բազմաթիվ թերություններ կան։ Փորձեք ինքներդ գտնել, իսկ եթե չգտնեք, ապա մենք ցույց կտանք, քանի որ արդեն ողջ համացանցն է քննարկում դա։

Եթե նկատեցիք, թվում է, թե Ռիզ Ուիզերսփունը երկուսի փոխարեն երեք ոտք ունի։

Բայց սա ամենը չէ։ Կարծես Զենդայան էլ ընդամենը մեկ ոտք ունի։ Սոցցանցերի օգտատերերը կատակում են՝ ասելով, թե Ռիզ Ուիզերսփունը պարտքով Զենդայայից վերցրել է նրա աջ ոտքը։

Փաստորեն, անգամ սա դեռ ամենը չէր։ Կադրից դուրս արված լուսանկարներից մեկում էլ Օփրան 3 ձեռք ունի։

«Սիրով ընդունում եմ քո 3-րդ ոտքը, քանի որ դու էլ ընդունել ես իմ 3-րդ ձեռքը»,- հումորով իր Թվիթերում գրել է Օփրան։

«Մինչ մենք ուրախ կլինեինք, որ իրական լիներ այն էքսկլյուզիվ լուրը, որ Ռիզը երեք ոտք ունի, բայց, ցավոք, դա ընդամենը նրա զգեստի գիծն է»,- հայտարարել է Vanity Fair-ը։ «Իսկ ինչ վերաբերում է Օփրային, ապա ինչպե՞ս նա կարող էր այսքան բան միաժամանակ անել ընդամենը երկու ձեռքով (այժմ շտկում ենք այդ սխալը)»,- կատակելով ավելի ուշ հայտարարել են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել