«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչ­քավորի թեման այն առիթն էր, որ կրկին բորբոքեց, պայ­մանականորեն ասած՝ «հավատացյալ քրիստոնյաների» ու «աթեիստների» միջև առճակատումը Հայաստանում: Բարեբախտաբար, այդ առճակատման մարտադաշ­տն առայժմ սոցիալական ցանցերն են: Բայց հաշվի առնելով, թե որքան թեժ են քարկոծում երկու կողմերը միմ­յանց, ամենևին չի կարելի բացառել, որ հետագայում հա­կամարտությունն այլ դրսևորումներ կստանա:
 
Ուրեմն ո՞րն է խնդիրը: Թվում է, թե երկու կողմերն էլ կա­րող են ունենալ իրենց կարծիքը և այն չհակադրել մյուսնե­րի կարծիքին: Մինչև վերջին տարիները իրավիճակը հենց այդպիսին էր: Ի՞նչ փոխվեց: Թերևս այստեղ գործ ունենք բնության հայտնի օրենքի հետ՝ ազդեցությունը ծնում է հա­կազդեցություն: Եթե փորձենք վերլուծել այդ հակամարտու­թյան ժամանակագրությունը, ապա թերևս կհամոզվենք, որ փոխադարձ անհանդուրժողականությունը սկիզբ առավ այն պահից, երբ հանրային կյանքում եկեղեցու դե­րակատարումը, պայմանականորեն ասած, սկսեց պար­տադրվել պետության կողմից: Դրա վառ դրսևորումներից էր մեռելոցները ոչ աշխատանքային օրեր հայտարարելը: Առանց այդ էլ հանրության որոշակի ու բավականին լայն շրջանակներում եկեղեցու նկատմամբ արդեն սաղմ­նավորվում էր մի տեսակ անբարյացակամություն, որը պայմանավորված էր եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների պահվածքով, ներքաղաքական զարգացումների նկատմամբ նրանց խիստ կողմնակալ դիրքորոշմամբ: Նման վերաբերմունքը ավելի էր խորացնում եկե­ղեցու բացարձակ անթափանցությունը, հանրային վե­րահսկողության իսպառ բացակայությունն այդ կառույցի ֆինանսական միջոցների գոյացման և տնօրինման առու­մով: Իսկ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների առանձին ներկայացուցիչների ցոփ կենսակերպը միայն խթանում էր անբարյացակամությունը:
 
Ընդ որում, եկեղեցու նկատմամբ, այսպես ասենք՝ ոչ այն­քան դրական վերաբերմունք ձևավորվում է ոչ միայն «աթեիստների», այլև նույնիսկ նրանց մոտ, որոնք իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, չեն ժխտում Աստծո գոյությունը...:»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել