«Հանրապետական կուսակ­ցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնան­կության հարցը:

 

Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից և նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարա­րի պոստում:

 

Իրազեկ աղբյուրներից «Հայկա­կան ժամանակ»-ին հայտնի դար­ձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին ար­տաքին գործերի նախարարություն տեղափոխելու հարցը: Ըստ նույն աղբյուրների՝ Վիգեն Սարգսյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանության նախարարի պոստում քննարկվում է Արտակ Զաքարյանին նշանակելու հարցը: Հիշ­եցնենք՝ Արտակ Զաքարյանն այժմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է: Վերջինս ՊՆ տեղափոխվեց Ազգային ժողովից: Նախորդ գումարման խորհրդարա­նում նա զբաղեցնում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնա­ժողովի նախագահի պաշտոնը: «Հայկական ժամանակի»-ի աղբյուրները հայտնում են նաև, որ փոփոխությունների այս համա­տեքստում հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանին ԱԳՆ տեղափոխելուց հետո ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանն իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրվի հանրապե­տության նախագահի պոստում: Հիշեցնենք, ապրիլի 9-ից հետո ՀՀ նախագահը, որն ընտրվելու է Ազ­գային ժողովի կողմից, ունենալու է խիստ սահմանափակ լիազորու­թյուններ, երկրի իրական ղեկավա­րը լինելու է վարչապետը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել