«2018 թվականին Հայաստա­նի և Ադրբեջանի նախա­գահական ընտրություններն արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հա­կասությունները: Այս մա­սին ասվում է Արտաքին հար­ցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի ար­տաքին քաղաքականությու­նը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:
 
ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստա­նում նախագահական ընտրու­թյուններ տեղի կունենան և առա­ջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի եր­րորդ անգամ առաջադրվելու:
 
Տարին կարևոր կլինի ԵՄ-ի հետ պայմանավորվածության հարմա­րեցման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հա­վանականությամբ, Երևանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ և ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, չի բա­ցառվում, որ ընտրությունների ֆո­նին Մոսկվայի հետ համագոր­ծակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահա­րույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը:
 
Սակայն այստեղ շփումը կմեղ­մանա Հայաստանի ԱԷԿ աշխա­տանքի երկարացման համագոր­ծակցությամբ (վարկային գիծը և դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաս­տանի կառավարության կողմից):
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձա­գետները կարծում են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագոր­ծակցության բնույթը:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր հավանականու­թյամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը:
 
«Երկու անդրկովկասյան երկրի նախընտրական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրացումներ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել