«Աջ ղեկով մեքենաների հետ կապված սպասվող սահ­մանափակումները հան­րության շրջանում ամե­նաշատ քննարկվող թեմա­ներից է:
 
ՀՀ կառավարությունն օրերս հրա­պարակեց մի նախագիծ, որով սահմանվում է աջ ղեկով մեքենա­ների ներմուծումը և վերահաշվա­ռումը, ինչը նշանակում է, որ այդպիսի մեքենա ունեցողները այլևս չեն կարող այն վաճառել Հայաս­տանում:
 
Այս նախագիծն ունի ընդգծ­ված կողմնակիցներ, որոնց համոզմամբ, եթե Հայաստանում երթևեկությունն աջակողմյան է, դա նշանակում է, որ մեքենաները պետք է լինեն ձախ ղեկով, և դա ճիշտ է: Ու դա անհրաժեշտ է մեր երթևեկության մեջ առկա խառ­նաշփոթը վերացնելու համար:
                                         
Բայց մինչ օրս որևէ համոզիչ փաստարկ, թե որքանով են աջ ղեկով մեքենաները մեղավոր մեր այսօրվա երթևեկության վիճակի համար, այդպես էլ չի ներկայաց­վում: Ինչպես բազմիցս նշել ենք, չկա որևէ վիճակագրություն, որը կհիմնավորեր կամ կհերքեր աջ ղեկով մեքենաների «մեղքը»: Հայաստանում, չգիտես ինչու, գաղտնի է պահվում մեքենաների ընդհանուր թիվը, սակայն բազմա­թիվ բաց աղբյուրներից կարելի է իմանալ այդ տեղեկատվությունը: Մասնավորապես, ԱՊՊԱ պայմանագրերի թիվը փաստում է, որ Հա­յաստանում ավտոմեքենաների թիվը մոտ 470 հազար է: Ըստ որոշ հաշվարկներ՝ աջ ղեկով մեքե­նաների թիվը դրա տասը տոկոսն է: Հայտնի է միայն, որ վթարներում ներգրավված մեքենաների մեջ աջ ղեկովների մասնաբաժինը նույն­պես մոտ 10 տոկոս է, բայց եթե հաշվի առնենք, որ աջ ղեկով մե­քենաների սեփականատերերը հիմնականում անփորձ և «նորըն­ծա» վարորդներ են, ապա պարզ կդառնա, որ աջ ղեկով մեքենանե­րի վթարների առնվազն մի զգալի մասի պատճառը ոչ թե ղեկի աջ կողմում լինելն է, այլ դրանց վա­րորդների անփորձությունը: Վեր­ջիններս, ամենայն հավանակա­նությամբ, նույն իրավիճակում վթարի կենթարկվեին նույնիսկ այն պարագայում, եթե վարեին ձախ ղեկով մեքենա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել