Ամեն օր աշխարհում բազմաթիվ զույգեր են ամուսնանում, սակայն նրանցից յուրաքանչյուրի հարսանիքը մյուսից շատ տարբեր է լինում։ Մեկը ցանկանում է ունենալ ճոխ ու մեծ հարսանիք, մինչդեռ մյուսը նախընտրում է խնայել այդ գումարն ու, օրինակ, մեկնել ճամփորդության։ Իսկ ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե հարուստ մարդիկ ինչպես են նշել իրենց ամուսնությունը։
Ահա, ձեզ ենք ներկայացնում, թե երբ և ինչպես են ամուսնացել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մի քանիսը։
2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ու Պրիսցիլիա Չանն ամուսնացան՝ հրավիրելով ընդամենը 100 մարդու։


Բիլ և Մելինդա Գեյթսերն ամուսնացել են 1994 թվականին Հավայիում։ Նրանց շքեղ հարսանիքն արժեցել էր մոտավորապես 1 միլիոն դոլար։


Ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի և Սավաննա Բրինսոնի ամուսնությունը տեղի ունեցավ 2013 թվականին, որին ներկա էին բազմաթիվ հայտնի աստղեր։

2006 թվականին՝ Ուորեն Բաֆֆեթի 76-րդ տարեդարձի օրը, նա ու Աստրիդ Մենքսն ամուսնացան, չնայած որ միասին էին ապրում դեռևս 1978 թվականից։ Նրանց հարսանիքը բավականին համեստ էր․ ընդամենը նախօրոք տեղեր էին ամրագրել մի ռեստորանում։

Ջեյ Զին ու Բիյոնսեն 2008 թվականի ապրիլի 4-ին ամուսնացան Ջեյ Զիի բնակարանում, որը գտնվում էր Մանհեթենում։

Միլիարդատեր Սառա Բլեքլի և Ջես Իթցլերը 2008-ին ամուսնացան Ֆլորիդայում։ Ներկա էին ավելի քան 450 հյուրեր, իսկ Սարան կրում էր իր տատիկի՝ 1918 թվականին կրած հարսանեկան զգեստը։
