shamshyan.com -ը գրում է

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ- ում մահացել է Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Լիպարիտ Թամրազյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել՝ Հաղարծին համայնքի 1-ին փողոցի 9-րդ փակուղու 18 շենքի 3-րդ բնակարանում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքից պայթյունի հետևանքով:

Պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով Լ. Թամրազյանն ու նրա աղջիկը՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Արմինե Թամրազյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Թամրազյանը աշխատում էր Հարավ-Կովկասյան երկաթուղի ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել