«Երևանի քաղաքապետարանն այս տարի 3 հատ «Տոյոտա Քեմրի» ավտոմե­քենա է գնել: Քաղաքապետարանի կնքած պայմա­նագրերի ուսումնասիրու­թյունից պարզեց, որ «Տոյո­տա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին:
 
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 34 միլիոն 920 հազար դրամ, իսկ ամեն մեքենայի համար քաղաքապետարանը վճարել է 11 միլիոն 640 հա­զար դրամ:
 
«Տոյոտա Քեմրի» մեքենաների տեխնի­կական բնութագրում կարդում ենք, որ գնված մեքե­նաները եղել են 2017 թվականի արտադրության: Շարժիչի ծավալը 2,5 լիտր, հզորությունը՝ 181 ձիա­ուժ, իսկ վառելիքի ծախսը՝ 5.9 լիտրից 11 լիտր 100 կիլոմետրին: Ի դեպ, գնված մեքենաներից երկուսը սև մետալիկ գույնի են, մեկը՝ սպիտակ մետալիկ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել