Ժող, դուք 92 թվին ծնված Սովետի քաղաքացի տեսել ե˚ք: Ես` հա:Մեկի հետ բախտ եմ ունեցել անգամ շփվել: Նկարագրում եմ : Ասեք , Սովետա˚ , թե˚ չէ: Սարգիս Նաջարյանի ձենով (դրված), Խաչիկ Ասրյանի պրիչոսկով ու Մեդվեդևի քայլվածքով:
Սա կարգին, սովորող տեսակա, որպես կանոն ներգրավված էն իմ սիրած հնարավոր ու անհնար, գիտա, կրթա , եսիմինչա կազմակերպությունների մեջ: Մի 18-ում սրա նվաճումներին գումարվումա նաև կուսակցական տոմսը, երիտթև նազիվաետսա:
Որ հետները զրույցի բռնվես, սրանք միանգամից Հեգել ու Արիստոտել են խառնում: Էտ սկզբից, մի քիչ հենց մտերմանաս “Նաշա Ռաշայի” սերիաներից բռնում “Բանակում”-ից դուրս են գալիս: Ֆեյսբուքում սրանք իվենթ են տարածում հետևեյալ բովանդակությամնբ` “Հանդիպում Պողոս Անանիկովիչ Սեդրակյանի հետ, նա խոսելու է Ցեղասպանության ճանաչման գործում Անանիկյանների տոհմի 6րդ սերնդի ներկայացուցիչների ունեցած ավանդի մասին:” Հենց համալսարան մտնելու առաջին օրերին դասախոսներին բարևելուց ու երկու բառ փոխանակելուց հետո, նենց մի ժպիտով են շարունակում քայլել, ոնց որ հենց նոր իրենց ինագուրացիայի արարողությունն էր , որից հետո ողջագուրվեցին Հռոմի պապի հետ: Ձեռները ճար ըլնի թենիս խախալուց էլ կոստյումով կգնան, այդ էտ կարգի պարյադշնի են:Էնքան , որ անդադար խոսում ու գովում են իրանց` առանց ժպիտը մոռանալու, էն հազար տարվա պրոֆեսիոնալ պարուհիների պես: Քանի˚ հոգու հիշեցիք:
Ապրեք: Իսկ հիմա խորհուրդ: Սրանց բանի տեղ մի դրեք, սրանց հոգեբանորեն աճելու տեմպերն էն վերջերս հայտաբերված որդերի օրգանիզմներին են նման, աճում են ու վերականգնվում են շատ արագ, մի օր էլ կտեսնեք, մի տեղ գալստուկով նստած են: Հա ու մի բան էլ: Սա միկրոֆոն սիրող տեսակա, վայն եկավ տարավ , եթե ձեռը միկրոֆոն ընկավ:
Որ չմտածեք , թե ֆեմինիստ մեռնում եմ, հաջորդիվ 20-28 տարեկան ծոծյաների մասին:ՃՃՃՃ




