Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Սպիտակ տունը պատրաստվում է դիմավորել Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Նախագահական ընտանիքն արդեն հասցրել է զարդարել այն։ Այս տարվա խորագիրը «Դարերով մեզ փոխանցված ավանդույթներ»-ն է, որն ընտրվել է ի նշան տոների՝ ավելի քան 200 տարի Սպիտակ տանը նշվելուն։ Մելանյա Թրամփը՝ ԱՄՆ առաջին տիկինը, բացահայտել է, թե ինչպես է զարդարվել տունը։
Այս տարի Սպիտակ տանը տեղադրվել են 71 ծաղկաշղթա և 53 տոնածառ, որոնք զարդարված են ավելի քան 12,000 խաղալիքներով և 5486 մետր երկարությամբ լույսերով։

Գլխավոր տոնածառը գտնվում է Կապույտ սենյակում։ Դրա վրա կան ԱՄՆ յուրաքանչյուր նահանգի զինանշանով խաղալիքներ։

Առաջին տիկին Մելանյան, ինչպես իրեն նախորդողներից շատերը, իր ձեռքն էր առել և ղեկավարում էր զարդարման ողջ աշխատանքները։


Սպիտակ տունը զարդարելիս Մելանյային բազմաթիվ երեխաներ են օգնել։




Կարմիր սենյակում էլ մի փոքր տոնածառ է դրված՝ զարդարված տարատեսակ քաղցրավենիքներով։


Ամենայուրահատուկ զարդարանքը մեղրաբլիթներով պատրաստված Սպիտակ տունն է։

Այս տարվա մեղրաբլիթե տան յուրաքանչյուր պատուհանին մեկական ծաղկեշղթա է ամրացված, որոնցից մեկը հենց ինքը՝ Դոնալդ Թրամփն է ամրացրել։


Կանաչ սենյակում էլ առկա են բոլոր նախկին նախագահների սիլուետները։


Մելանյա Թրամփը նաև տեսանյութ է հրապարակել իր թվիթերյան էջում՝ մարդկանց մաղթելով ուրախ տոներ։


