«Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Ռուսաստանից վարկային նոր պայմանագրով հայկական ԶՈւ-ն ձեռք կբերի ռազմավարական զսպման նշանակությամբ զինատեսակներ: Խոսքն այն համակարգերի գնման մասին է, որոնք կարող են Հայաստանի ԶՈւ-ին տալ զսպող էֆեկտ, կարծում է «Национальная оборона» թերթի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, գրում է rusarminfo.ru-ն:
«Դրանք համազարկային կրակի ռեակտիվ կայաններն են, ծանր ականանետները, օպերատիվ- տակտիկական հրթիռային համակարգերը, կապի, ռադիոլոկացիոն պայքարի և հետախուզության համար անհրաժեշտ տեխնիկան: Այսինքն՝ այն ամենը, ինչը կարող է լրջորեն ամրացնել հայկական բանակի հարվածային պոտենցիալը, և դա հակառակորդին զսպելու հարցում դեր կխաղա»,- ասել է Կորոտչենկոն:
Ռազմական փորձագետը նշել է, որ այս հարցում ռուսական վարկը կբավարարի Հայաստանի ԶՈւ-ի պահանջները: «100 միլիոն դոլարը բավական կլինի այդ նպատակին հասնելու համար, եթե Հայաստանի ղեկավարությունը զինուժի էֆեկտիվ ռազմական և ռազմավարական վերակառուցում իրականացնի: Կարելի է առանց արդյունքի ծախսել միլիարդավոր դոլարներ և էֆեկտիվ 100 միլիոն: Կարծում եմ, հայ զինվորականները գիտեն ինչպես ծախսել այս վարկը»,- ասել է Կորոտչենկոն: Նա հավելել է, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հավասարակշռություն է հաստատված, սակայն Հայաստանի՝ զինտեխնիկայի նոր ձեռքբերումները կամրացնեն այդ հավասարակշռությունը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել