«2018 թ. հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգրքի» պահանջների համաձայն՝ մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերը մինչև 2021 թ. աստիճանաբար կբարձրանան: Խոսքը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների մասին է:
Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար 725 դրամ ակցիզային հարկ, 2019-ից՝ 835 դրամ, 2020-ից՝ 960 դրամ, իսկ 2021-ից 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար 550 դրամ:
Այսինքն՝ սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով: Ծխախոտի համար այժմ գործում է ակցիզային հարկ մեկ տուփից 110 դրամ: Հունվարի 1-ից այդ վճարը կկազմի 145 դրամ, այսինքն՝ միայն ակցիզի բարձրացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկանա 35 դրամով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել