Լուսանկարն արվել է Քիրքուքի նահանգապետարանում Իրաքյան «Ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») կողմից այն գրավելուց հետո։

Լուսանկարում երևում է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնին, ներկայիս հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ա․ Խամենեին, վերևի նկարն էլ լավ չի երևում՝ կամ երկուսից մեկն է, կամ էլ՝ լիբանանյան «Հիզբալլահի» առաջնորդ Հ․ Նասրալլահը

Մինչ ԱՄՆ-ի նախագահ Դ․ Թրամփը ելույթ է ունենում և փորձում պատժամիջոցների ողջ փաթեթն ուղղել Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) ուղղությամբ, Իրանում, այդ ընթացքում, պարզապես, գործ են անում՝ ավելի ուժեղացնելով սեփական դիրքերը ոչ միայն Սիրիայում և Իրաքում, այլև ամբողջ տարածաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել