Եգիպտոսի Կառնակի տաճարում իրականացրած մերկ ֆոտոսեսիայի համար բելգիացի մոդել Մարիսա Պեպենն ու ավստրիացի լուսանկարիչ Ջեսսե Ուոկերը բանտում են հայտնվել: Ուոկերն անմիջապես ջնջել է լուսանկարներն, ու զույգը դատարանի կողմից խիստ նախազգուշացվել է: Նրանք խոստովանել են, որ չեն մտածել հնարավոր անախորժությունների մասին: Հայտնվելով ազատության մեջ՝ ավստրիացին վերականգնել է լուսանկարներն ու տեղադրել համացանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել