Boomnews.am-ը գրում է.

Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը, որը կրկին գալիս է  բացահայտելու է տաղանդավոր և նոր արտիստների: Ինչպես արդեն հայտնել էինք, նախագծի աստղային մարզիչնենրն են Սոֆի Մխեյանը, Արամեն, Սևակ Խանաղյանը և Նունե Եսայանը։

Մինչ անհամբեր սպասում ենք, թե այս անգամ ո՞վ է լինելու հաղթողը,

Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում նախորդ 3 եթերաշրջանների հաղթողներին․ ովքե՞ր են նրանք, ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել մինչև այսօր և որտե՞ղ են։

Հայաստանի Ձայնը 1-ի հաղթողն է Մաշա Մնջոյանը

Մաշան իր առաջին կատարումից հետո համարվեց հաղթողի միակ հավանական թեկնածուն։ Արդարություն կար. նա իրականում հաղթեց։ Ո՞ւր է այժմ նա։ Վերջերս միայն մեկ անգամ հարցազրույց է եղել, երբ Մաշան խոսել է իր ծրագրերից և առաջիկա պլաներից, բայց մինչ հիմա ոչ մի նորություն չկա նրանից։ Ասում են Մաշայի ապագայի վրա «քար քցեց» հենց իր պրոդյուսերը՝ երգչուհի Սոնան։ 
 

Հայաստանի Ձայնը 2-ը հաղթել է Աննա Խանչալյանը
Նրա մասին շատ բան հայտնի չէ, նա հաղթանակից հետո մի քանի ամիս նրա մասին էին խոսում, բայց նա նույնպես չկարողացավ իր դիրքերը ամրապնդել մեր շոուբիզնեսում։ 

Հայաստանի Ձայնը 3 նախագիծը եզրափակվեց Ռաիսա Ավանեսյանի հաղթանակով։
Ռաիսան նույնպես համարվում էր ֆավորիտ ու իր հաղթանակին բոլորն էին սպասում ու հավատում։ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել