Ողջ աշխարհում մոտավորապես 925 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ սովի մեջ, մինչդեռ 1,5 միլիարդ մարդիկ միջինից գեր են:

Obeseman2

Ամենագեր մարդիկ ապրում են համեմատաբար առավել զարգացած երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ամեն երրորդ մարդը գեր է։

developed world

Եթե նախաճաշն ու ընթրիքը սովորաբար ռեստորանում եք անցկացնում, ապա հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դուք էլ կհամալրեք գեր մարդկանց շարքերը։

restaurant

Բժիշկներն ասում են, որ գիրությունը կնոջ մոտ նվազեցնում է հղիանալու շանսերը։

baby

ԱՄՆ-ն համարվում է աշխարհի ամենագեր երկիրը։ Այնտեղ 15 տարեկանից մեծ մարդկանց 38․2%-ը գեր է։ Հաջորդ տեղում Մեքսիկան է, ուր ցուցանիշը 32.4% է։

Americanburger2

Չափազանց գեր լինելը կարող է անգամ մահվան հանգեցնել։ Տարեկան 2․8 միլիոն մարդիկ են գիրության պատճառով մահանում։

Fat_man_Sleeping_2

Քունը նույնպես կապ ունի ձեր քաշի հետ․ օրական քիչ քնելը նույնպես առաջացնում է գիրություն։

cat

Հյութերը համարվում են օգտակար ըմպելիքներ, բայց պետք չէ մոռանալ, որ մեր օրգանիզմն ի սկզբանե նախատեսված է ընդունել սովորական ջուր։ Եթե բացառեք հյութերը ձեր սննդակարգից և փոխարենը միայն ջուր խմեք, ապա մեծ քանակությամբ կալորիաներ կկրճատեք։

juice

Օգտագործած կրկնակի բուրգերի, կոկա կոլայի և ֆրիի կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է առանց կանգնելու 7 ժամ շարունակ քայլել։

burger

Եթե գեր եք, ապա ավտովթարի ժամանակ զոհվելու ձեր հավանականությունը 80%-ով ավելի մեծ է։

car crash

Եղեք առողջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել