Ժամանակին այս սպորտաձևը շատ հայտնի էր, սակայն մեր օրերում շատ քիչ մարդիկ գիտեն «ջայլամավազքի» մասին։ Այն տարածված էր 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին։ Հիմնականում ջայլամավազքով զբաղվում էին ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ՝ Ֆլորիդա նահանգում։

Ամեն ինչ շատ պարզ էր․ ընդամենը անհրաժեշտ էր դրամարկղի մեջ նետել 50 ցենտ և կշռել ոչ ավել քան 68 կիլոգրամ, քանի որ դա այն առավելագույն քաշն է, որը ջայլամները կարող են իրենց վրա պահել։

Ջայլամների մեջքին նստած զբոսնելուց սարսափողների համար մեկ այլ տարբերակ կար․ նրանք կարող էին նստել ջայլամներին ամրացված փոքրիկ սայլերի մեջ։

Բացի այդ՝ այցելուները կարող էին նաև ուղղակի շոյել ջայլամներին, խաղալ նրան հետ, կերակրել և այլն։

Այս լուսանկարներն ավելի խոսուն են, քան ուղղակի խոսքերը, ուստի առաջարկում ենք դիտել այս ֆոտոշարքը։

Riding An Ostrich

Santa Claus Ostrich

Child On Stuffed Ostrich

Harnessing An Ostrich

A Couple And An Ostrich

Man On A Running Ostrich

A Harnessed Ostrich

Our Driving Ostrich

Feeding Baby Ostriches

Getting Ready For Ostrich Racing

Tiny Ostrich

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել