«Վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, եթե ոչ պարենային ապ­րանքների շուկայում գների զգալի փոփոխություններ չեն արձանագր­վել, ապա սննդամթերքը շարունա­կում է արագ թանկանալ:
 
Ամեն անգամ, երբ հրապարակ­վում են այսօրինակ տվյալներ, շատե­րը կարոտախտով մտաբերում են խորհրդային ժամանակները, երբ գներն իբր չէին բարձրանում, այլ միայն իջնում էին: Սակայն դա, բնակա­նաբար, չի կարելի ասել բոլոր ապ­րանքների մասին:
 
20-ական թվականների երկրորդ կեսից սկսած առանձին ապրանքների, ներառյալ դեղորայքի գները Խորհրդային Միությու­նում բարձրանում էին բազմապատիկ, հարուցելով աշխատավորների դժգոհությունը, որոնք հեղեղում էին ժողկոմխորհն ու ԿԿ-ն՝ թանկությունից գանգատների ան­վերջանալի տարափով:
 
Իրավիճակը գոնե ինչ-որ կերպ կայու­նացնելու համար իշխանությունները հեր­թական անգամ քարտեր մտցրին և ամ­րագրեցին հացի գները: Երկար տարիներ դա դարձավ խորհրդային գնային քաղա­քականության հիմնաքարը:
 
Քաղաքացիների մեծ մասի աղքատիկ աշխատավարձի պայմաններում հացի գի­նը, առանց չափազանցության, կենաց ու մահու խնդիր էր: Ուստիև հացի արտադրությանը մշտապես ստիպված էին դոտա­ցիա հատկացնել բյուջեից: Իսկ առաջա­ցած դեֆիցիտը ծածկում էին այլ ապրանք­ների գնաճի հաշվին: Այնպես որ, հագեց­նելով քաղցը, աշխատավորներն ի վիճա­կի չէին փոքրիշատե տանելի հագնվել: Խրուշչովը փորձում էր պահպանել նախկին մարտավարությունը, ցածր պա­հել հացի գինը՝ փոխհատուցելով պետու­թյան վնասները այլ ապրանքների թանկացման հաշվին: Բայց ժողովուրդը սո­ղանցք գտավ: Եթե անասունների կոմբի­կերը հացից թանկ է, ապա ինչո՞ւ չկերակրել կովերին խանութից գնած հացով: Ասում են, որ մի անգամ տեսնելով հացով լի պարկեր տանող գյուղացիներին, Խրուշչովը կանգնեցրեց մեքենան, պարզեց, թե որն է բանը ու կատաղեց: Տեղնուտեղը հաջորդեց տնամերձ տնտեսությունների և անասուն պահելու արգելանքը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել