«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում բացվեց ռուսական «ТВОЕ» հագուստի խանութի ցանցը. սա առաջին սրահն է Երևանում: Գունավոր և նորաձև հագուստի բրենդը հաճախորդներին առաջարկում է հարմարավետ հագուստի լայն տեսականի մատչելի գներով: Ընկերությունն ունի ավելի քան 300 խանութ տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, որոնց շարքը համալրեց նաև Հայաստանը:
Նորաձև հագուստը կարող եք ձեռք բերել նաև դուք՝ այցելելով «Ռոսիա Մոլ»-ի երկրորդ հարկ: Պաշտոնական բացմանը ներկա էր նաև BlogNews.am-ը, իսկ լուսանկարներում կարող եք տեսնել խանութում առկա տեսականին:

«Մենք ուրախ ենք, որ Երևանում բացվեց մեր խանութների ցանցից ևս մեկը: Մեր հագուստները հիմնականում բարձրորակ տրիկոտաժից և բամբակից են: Մեր խանութների ցանցում կարող եք ձեռք բերել տեսականի ամբողջ ընտանիքի համար, ինչպես նաև ներքնազգեստ, կոշիկներ»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բոգոմոլովան:
«Հաճելի է, որ Երևանում բացել ենք մեր առաջին խանութը, կարծում եմ` հետագայում մի քանիսը ևս կլինեն: Հույս ունենք, որ հաճախորդը կհավանի մեր խանութում ներկայացված տեսականին: Մենք կարծում ենք, որ բավականին ճիշտ վայր ենք ընտրել Երևանում խանութ բացելու համար»,- ասաց «ТВОЕ» ապրանքանիշի մեծածախ առևտրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Յուլիա Տիտոկը։

«ТВОЕ» բրենդային հագուստը դեռ 2012 թվականից գործում է ԱՊՀ երկրներում, և «Ռոսիա Մոլ»-ում բացված խանութը թվով 510-րդն է: Խանութի մատչելի գինը և ներկայացված տեսականու որակը կգոհացնեն անգամ ամենապահանջկոտ հաճախորդներին:
«Ռոսիա Մոլ»-ի տնօրեն Նոնա Անդրեասյանը նշում է, որ խանութի հետ համագործակցության ժամանակ կարևորել են, թե Հայաստանում ինչ գնողականություն կունենա. «Շատ կարևոր է, որ ներկայացվող ապրանքատեսականին ունենա պահանջարկ: Ասեմ, որ այս պարագայում գին-որակ համակցությունը լիովին համապատասխանում է, քանի որ տեսականու մեծամասնությունը բամբակից է, իսկ գինը բավականին մատչելի է»:




