ArmLur.am-ը գրում է՝

Լոռու մարզի Սարամեջ գյուղի իրենց զուգարանում վիժած կնոջ հղիության մասին հարևաններն իմացել են միայն երեկ, երբ ոստիկաններն այցելել են գյուղ: ArmLur.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ 24-ամյա աղջիկը մոր և եղբայրների հետ բնակվել է Ռուսաստանում և ամիսներ առաջ էր եղբոր հետ վերադարձել գյուղ: Մի քանի ամիս ապրել է Ալավերդիում, վերջին ամսում՝ գյուղում:

Աղջկա հղիության մասին հարևանները իմացել են այսօր, երբ կնոջը տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի վայր են ժամանել իրավապահները: 24-ամյա աղջիկը ամուսնացած չի եղել:

Ապրել է եղբոր հետ, ով գյուղի հովիվն է: Հարևանների պատմելով՝ աղջիկը դաստիարակված, համեստ անձնավորություն է եղել. «Առավոտ 6-ի կողմերը վատացավ, հորեղբոր տղան եկավ տարավ տարավ հիվանդանոց, հետո արդեն օրենքի մարդիկ եկան»,- պատմել են հարևանները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել