4 պատճառ՝ կրծկալ չկրելու համար։

 

1․Կրծկալից հրաժարվելով՝ կպահպանեք կրծքի ձևը

Կրծկալն անընդհատ հագնելը թուլացնում է կրծքի մկանները, որոնք աստիճանաբար կորցնում են իրենց գործառույթը: Դրանք թուլանում են, կրծքերը սկսում են կախվել:

2․ Գիտնականները կապ են տեսել կրծկալ կրելու և բարորակ ֆիբրոզակիստային գոյացությունների միջև:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ համախտանիշով տառապող կանանց 90 տոկոսի մոտ բարելավում է նկատվել, երբ նրանք դադարել են կրծկալ հագնել:

3․Կրծկալը կարող է մեջքի ցավեր առաջացնել

Դարձյալ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կրծկալից հրաժարված կանանց մոտ նվազել են մեջքի ցավերը:

4․ Կրծքի ազատությունը բնական մերսում է ապահովում

Եթե դուք դադարեք կրծկալ հագնել, ապա քայլելիս ձեր կուրծքը բնական մերսում կընդունի, ինչը կօգնի լիմֆատիկ հանգույցներում արյան շրջանառությանը և կկանխի գոյացությունների առաջացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել