Եվս մեկ օրինակ, որ փաստում է, թե ինչպես է շահագործվում հանրության համբերությունն առ այն, որ ՀՀ-ում գործող միակ օպերատորը, որն ինտերնետ հասանելիություն է ապահովում երեք միջազգային կապուղիների միջոցով, այն է՝ TELIASONERA, LEVEL 3 և ROSTELECOM՝ հայտարարելով, որ ապահովում է ինտերնետի անխափան մատակարարումը իր բոլոր հաճախորդներին։
Այստեղ հարցեր են առաջանում.
Հնարավո՞ր է, որ միակ կապ տրամադրողն է հանդիսանում ՀՀ-ում, որ բոլոր ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպություններին՝ Bee Line, Viva Cell, Orange, Ucom և այլն տրամադրում է ինտերնետ։ Այսինքն՝ հավաստումներ կա՞ն, որ մենաշնորհային դիրքում չի հայտնվել տվյալ ընկերությունը հայաստանյան շուկայում կամ եթե նույնիսկ մենաշնորհային էլ չէ, ապա գերակա դիրք ունեցող։
Երկրորդ՝ եթե տվյալ կայքն արգելափակված է ամբողջ աշխարհի համար, ապա ինչու՞ է գրվում Ռոստելեկոմ։ Ենթադրենք, որ սա գովա՞զդ է, որը գնել է իր պետությունից, թե՞ հենց ինքն է իրականացնում արգելափակումները՝ հանդիսանալով միջազգային կազմակերպություն, որը անհիմն ստացել է նման հնարավորություններ։ Ամեն դեպքում, ռուսական Միասնական դոմենային ռեեստրում գրանցված չէ տվյալ կայքը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել