Ո՞ր խողովակից ջուրն ավելի արագ կդատարկվի: Ընտրեք խողովակը և պարզեք, թե իրականում որքան խելացի եք:

Խողովակ N1

Գուցե դուք աշխարհի ամենախելացի մարդը չեք, սակայն ձեր IQ-ի մակարդակը միջինից բարձր է: Դուք հաճախ յուրօրինակ լուծումներ եք գտնում, սակայն չեք բարձրաձայնում այդ մտքերը, քանի որ վախենում եք, որ ձեզ վրա կարող են ծիծաղել: Փորձեք խիզախել և արտահայտել ձեր մտքերը:

Խողովակ N2

Գուցե ձեր IQ-ի մակարդակը հանճարի չի հասնում, սակայն ձեզ մոտ շատ լավ է ստացվում ուղղորդել այլոց ինտելեկտը ճիշտ ուղղությամբ: Դուք ձեր շուրջ ամեն կողմում տեսնում եք հնարավորություններ և պատրաստ եք հաղթահարել դժվարություններ, որպեսզի այլոց կարողությունները ներկայացնեք որպես ձերը:

Խողովակ N3

Դուք ակնհայտորեն կրեատիվ եք մտածում: Շրջապատողները ձեզ հավանաբար չեն ընդունում, քանի որ չեն կարողանում հասնել ձեր մտքի թռիչքի հետևից: Փորձեք ձեր մտքերն ավելի ճիշտ և հասանելի կերպով ձևակերպել, և ամեն բան դեպի լավը կգնա:

Խողովակ N4

Դուք պարզապես հանճար եք: Ձեր տաղանդը մանր-մունր բաների վրա ծախսելու փոխարեն ավելի լավ է կենտրոնացեք ավելի լուրջ բաների վրա և օգտագործեք ձեր ողջ ահռելի պոտենցիալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել